▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառաջարկեմ ձեր իսկ նյարդային համակարգի հանգստության համար չօգտվել իրենց ծառայություններից...Քաղաքացին՝ GO TRAVEL-ի մասին

Մանե Եփրեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այստեղ պետք ա լիներ երկար պատմություն էն մասին, թե ինչքան խայտառակ վատա աշխատում GO TRAVEL-ը, սկսած էն պահից երբ գումարը դուրս ա գալիս ձեր հաշվից, վերջացրած հյուրանոցից աեռոպորտ տրանսֆերով, բայց ես կխնայեմ ձեր ու իմ ժամանակը, կառաջարկեմ ուղղակի հավատալ իմ ազնիվ խոսքին, անաչառությանն ու ձեր իսկ նյարդային համակարգի հանգստության համար չօգտվել իրենց ծառայություններից։

Սա մեկ։

Երկու։ Առաջարկում եմ միշտ մանրամասն կարդալ (ինչը, կարծում եմ, շատերը չեն անում, բացի էն տողը, որ մեռնելու դեպքում ձեզ կբերեն տուն կհասցնեն) ճամփորդական ապահովագրության ծածկույթը, որ հանկարծ չգնաք արևի երկիր ծովային հանգստի ու պատահմամբ պարզվի, որ ամենատարածված ու պրիմիտիվ արևից ալերգիաները և ոչ միայն չեն մտնում ձեր ապահովագրական ծածկույթի մեջ, ու անիմաստ երկու ժամ չծախսեք ապահովագրականի ու իրանց միջնորդ ռուսական (??) կազմակերպության հետ անկապ բանակցելու վրա, վերջում էլ ասեն կներեք, ոչնչով չենք կարող օգնել, ու խորհուրդ տան «ձեր անձնական միջոցներով դիմել բժշկի» [ոնց չէինք ֆայմել]։ Մերսի INGO-ին։

Իսկ առհասարակ, վերջին շրջանում մեր շատ խոշոր ընկերությունների մասին էնքան խայտառակ պատմություններ եմ լսել, որ արդեն չարժի ոչ մի բանի վրա զարմանալ` գնալով օրինաչափություն ա դառնում «լավագույն սպասարկման» շղարշի տակ ցածրորակ ծառայություններ մատուցելը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more