|
Լիոնել Մեսսին 2022 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում խփեց 4 գոլ: Արգենտինացին MLS-ի շրջանակներում Մոնրեալի դեմ խաղում խփեց չորս գոլ 56 րոպեում: Մեսսին 40-րդ րոպեին առաջ մղեց «Ինտեր Մայամիին» (2:1), 52-ին կրկնապատկեց առավելությունը (3:1), իսկ 83-րդ և 96-րդ րոպեներին հարցը հանգուցալուծեց և վերջակետ դրեց (7:1): Մեսսին իր կարիերայի ընթացքում իններորդ անգամ խփեց առնվազն չորս գոլ մեկ խաղում։ Նա երկու անգամ խփել է հինգ գոլ։ «Ինտեր Մայամին» դադարեցրեց հինգ խաղից բաղկացած անհաղթանակ շարքը։ Ակումբը չէր հաղթել օգոստոսի 5-ից ի վեր, ինչը հանգեցրեց նոր մարզչի նշանակմանը խաղից ընդամենը մի քանի օր առաջ։ |
Լիոնել Մեսսին 2022 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում խփեց 4 գոլ
info@asekose.am/095519696
Tweet
Սպորտ more
more
more
more
more
more
more


