▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մայրս չի կարող եղբորս տեսակցել․ որ Սեդրակին տեսնի, գործը փլվելո՞ւ է»․ Լևոն Քոչարյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Եղբորս չեմ կարողանում տեսակցել, մայրս, քույրս ևս չեն կարող տեսակցել։ Ինչի՞ համար, ի՞նչն ա նպատակը. ասենք՝ որ մայրս գնա Սեդրակին տեսնի, էս գործը փլվելո՞ւ ա, հա՞»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խոսելով եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի կալանավորման մասին։ «Իհարկե, մեր գերնպատակն այդ այցելությունները բացելը չի, բայց ուզում եմ ցույց տալ նաև այս ամենին զուգորդվող ճղճիմ բաները»,- նշել է Քոչարյանը։

***

«Ունենք մի իրավիճակ, երբ մեր տնից 3 չափահաս տղամարդու նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Իմ մասով անհեթեթ գործը դատարանում է գտնվում, հիմա կալանավորեցին հորս ու եղբորս։ Այս բոլորը նույն տրամաբանության մեջ է»,- ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հորս վրա ճնշումը մեծացնելու նպատակով տղային էլ բանտարկի ու սրանով ինչ որ արդյունքի կհասնի, վստահեցնում եմ, որ նման բան չկա։ Բոլորս էլ պատրաստ ենք այս հետապնդումներին»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Դիտեք նաև՝ 

***

***

***

***

«Պատրաստվում եք ՏԻՄ ընտրություններին, չեք վախենո՞ւմ ձեր թեկնածուների ճակատագրից՝ հաշվի առնելով տխուր անցյալը»,- լրագրողը հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին։ «Մեր թիմակիցների, մեր ընկերների ճակատագրով միշտ էլ մտահոգ ենք, բայց կարծում եմ՝ այս գործընթացի մեջ մտնող մեր բոլոր գործընկերները շատ լավ հասկանում են, որ հնարավոր է խոչընդոտների, քաղաքական հետապնդումների բախվեն, և ամեն ինչին պատրաստ են»,- ի պատասխան ասաց Լևոն Քոչարյանը։ «Դաշինքի առաջնորդն է այսօր կալանավորված՝ արդեն 4-րդ անգամ ու ետ չի կանգնում պայքարից, մարդիկ, բնականաբար, տրամադրված շարունակում են իրենց աշխատանքը՝ լավ պատկերացնելով, թե ինչպիսի հետևանքներ կարող են լինել»,- հավելեց խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Քաղաքական more