▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք մեռելներից հարություն ենք առնում».Վլադիմիր Գասպարյան

«Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում` Վլադիմիր Գասպարյանն  ոստիկանի օրվա կապակցությամբ անհայտ ոստիկանի արձանի առաջ պսակ դնելու արարողությունից հետո, պատասխանելով լրագրողի հարցերին, մասնավորապես,  նշել է. « Այսօր դժգոհություններ կան և՛լրագրողներից, և՛ ոստիկանից, և՛ առեւտրականից, և՛ իշխանավորից: Մենք մեր սխալները տեսնում ենք, մենք շտկվում ենք»: Իսկ հարցին, թե որոնք են ոստիկանության թերությունները, Վովա Գասպարյանը պատասխանել է  է՝ «Մեր թերությունները, եթե երեքը մնան՝ այդ ժամանակ կնշեմ, մեր թերությունները բազում են: Մենք մեռելներից հարություն ենք առնում, մեր սխալները շտկում ենք ամեն օր: Ոստիկանությունը բազմահազարանոց եւ անընդհատ փոփոխություն ապրող օրգանիզմ է: Թվում է, թե խնդիրը լուծեցիր, հետո տեսնում ես՝ էդ խնդրի տակ մի ուրիշ երեւույթ ա առաջ գալիս: Հետո, մի քիչ էլ պեղում ես, տեսնում ես՝ ուրիշ խնդիր կա: Դրա համար պետք ա ընդամենը կամք: Կամք՝ շարունակական լինելու, կամք՝ չկանգնելու, չհոգնելու, չբեզարելու՛ կամք», - ասել է ոստիկանապետը:

Նյութը` սկզբնաղբյուր կաքում

Քաղաքական more