▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի բան պարզ չի՝ ինչո՞ւ մեր գերսկզբունքային ընդդիմությունը չի բարձրացնում Հայաստանը մոնիթորինգի տակից հանելու հարցը...

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ ողջ օրը ընդդիմադիր և իշխանական խոսացող գլուխները միահամուռ մեր գլուխներն արդուկում էին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ընտրություններին տրված դատարկ, ոչինչ չասող գնահատականներով։ Երկու կողմն էլ էս դատարկաբանության մեջ ինչ-որ հաղթանակ էր տեսել ու մեզ էր դա փորձում կերցնել:
Մինչդեռ Հայաստանը 2001-ին ԵԽԽՎ անդամ դառնալուն պես ընդգրկվել է հատուկ մոնիթորինգի խմբի մեջ, որտեղ կա ևս 9 երկիր։ Այդ մոնիթորինգը վերաբերում է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին։ 25 տարի է՝ Հայաստանը չի կարողանում դուրս գալ մոնիթորինգի տակից, քանի որ, ըստ ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի, չի բավարարում ժողովրդավարության նշաձողերին։
Արանքում Հայաստանում «հեղափոխություն» եղավ։ Հայաստանը դարձավ «ժողովրդավարության բաստիոն», Մակրոնը եկավ, ստրիպտիզ պարեց Երևանում, Ֆոն դեր Լայենը ամեն սեղան նստելուց մեր վիժվածքի կենացն ա խմում։ Բայց մեզ մոնիթորինգի տակից չեն հանում։ Չեն հանում, քանի որ կան շատ հստակ ձևակերպված նշաձողեր, օրինակ՝ դատական իշխանության անկախություն, քաղաքական առողջ մթնոլորտ, ընտրարշավի ֆինանսավորման թափանցիկություն և այլն։
Կարային, իհարկե, զուտ մեր խաթր կեղծեին զեկույցը, ինչպես երեսպաշտաբար կեղծում են իրենց ժպիտները ու գովքը, բայց խնդիրն այն է, որ այդ դեպքում էն մնացած 9 երկրներին (որոնց շարքում, իմիջիայլոց, Ադրբեջանից ու Թուրքիայից բացի կա նաև ԵՄ անդամ Լեհաստանը) ստիպված կլինեին բացատրել, թե ինչու մեր ֆյուրերիկին կարելի է պետությունը վերածել սեփական դախլի, իսկ իրենց չի կարելի։
Էս սաղ պարզ ա։ Մի բան պարզ չի՝ ինչո՞ւ մեր գերսկզբունքային ընդդիմությունը չի բարձրացնում Հայաստանը մոնիթորինգի տակից հանելու հարցը։ Բաստիոն ենք, չէ՞... բա ասեք՝ թող մեզ հանեն մոնիթորինգի տակից։ Ինչո՞ւ չեք ասում։ Չլնի՞ մեր վիժոյին չեք ուզում նեղը գցել... իր հովանավորներին էլ փակուղի մտցնեք...
Հ.Գ. դուք անգամ մոտավոր չեք պատկերացնում, թե ոնց եք էդ ձեր կրկեսով բոլորիս ներվերին ազդում»:

Հասարակություն more