▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել Մինասյանին և նրան փոխկապակցված շուրջ 10 անձի հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին պատկանող գույքի օրինականությունն ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում։

Այժմ Միքայել Մինասյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրութան արդյունքում կազմված ամփոփագրին, հավաքված նյութերին, այդ թվում՝ ուսումնասիրության հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին՝ ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Մինասյանը և նրան փոխկապակցված շուրջ 10 անձ դատախազություն պետք է ներկայանան մինչև հոկտեմբերի 9-ը։

Հասարակություն more