|
«Հայկ Սարգսյանի հետ կապված շատ պատմություններ կան՝ պետհամարանիշերի, քրեական ենթամշակույթի և այլն»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից մի դրվագ։ «Ինքը իմ հետ եկել էր Մոսկվա, և երբ պատվիրակությունով հյուրանոցի նախամուտքում նստած սպասում էինք, որպեսզի հանդիպման գնանք, Հայկն ինձ առաջ քաշեց, ասաց «պապայի ընկերն ա, մեր ընտանիքի ընկերն ա, կարելի՞ ա գա, պարո՛ն Սիմոնյան», ասացի՝ հա։ Ներս մտավ մի անձնավորություն, որին ես չէի ճանաչում, հետո իմացա՝ ով ա։ Նրա ներկայությունը բերեց կոնֆլիկտի, որի ժամանակ ինքը բռնեց իմ ձեռքից, ԱԺ նախագահի ձեռքից քաշեց, ես իրա վրա բղավեցի, և վերջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է»,- մանրամասնեց Սիմոնյանը։ Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել էր Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվա այցի մասին։ Կարդացեք նաև՝ Ալեն Սիմոնյանը պնդում է` չեն պատրաստվում ինչ–որ երկրի կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ։ *** Ալեն Սիմոնյանն անկեղծորեն զարմանում է և ասում` մենք 102–րդ ռազմաբազայի հետ կապված ոչ մի բառ չենք ասել «Անկեղծ չգիտեմ` ինչի են իրենք ըտենց բան ասել։ Ոնց վարչապետն ասեց` ուզում են թող մնան, ուզում են` թող գնան։ Երբ իրենք բանակցությունների ժամանակ կխոսեն, մենք մեր տեսակետը կհայտնենք»,–ասաց նա և պնդեց, թե որևէ պաշտոնյա ռազմաբազան հանելու մասին հայտարարություն չի արել։ *** Ասենք` ասացի, որ Գանձասարը հայկական է, դա մեզ ո՞ւր է տանելու. Ալեն Սիմոնյան |
«Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց․ պարզվեց՝ քրեական հեղինակություն է»․ Ալեն Սիմոնյան
Հասարակություն more
more
more
more
more
more
more


