▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանի շքեղ հարվածն ու Ինտերի ֆուտբոլիստի ռեակցիան

Իտալիայի Ա Սերիայի 2026/2027 մրցաշրջանի 6-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» մարզադաշտում ընդունեց «Պարմային» և վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր, անցկացրեց ամբողջ հանդիպումն ու աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ։ 31-րդ րոպեին հենց Մխիթարյանի փոխանցումից հետո Մարկուս Տյուրամը խփեց դաշտի տերերի երրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով խոշոր։

Միլանյան ակումբի մամուլի ծառայությունն այսօր տեսանյութ է հրապարկել, որում Մխիթարյանի մկրատաձև շքեղ հարվածն է դարպասին ու թիմակցի ռեակցիան այդ դրվագին։

Տեսանյութն՝ Asekose-ի տելեգրամյան ալիքում

Աղբյուրն՝ այստեղ

Սպորտ more