▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա դիվերսանտ չէր․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի մասին

Նա դիվերսանտ չէր․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի մասին

«Տվյալ անձնավորության ձերբակալության ժամանակ նախ` նա դիմադրություն ցույց չի տվել, դա արդեն ցուցիչ էր նրա, որ նա դիվերսանտ չէր»,- ԱԺ—ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարը։

Նաև ընդունեց՝ թերացումներ եղել են (ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայողը հասել է հայկական բնակավայր` խմբ․), և դրանք ունեցել են ու կունենան հետևանքներ։ Ամբողջական հետևանքների մասին կխոսի ծառայողական քննությունների և քննչական գործողությունների ավարտից հետ։

***

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Լիանա Գասպարյանի՝ ադրբեջանցի զինծառայողի ՀՀ ներթափանցման վերաբերյալ հարցին, մասնավորապես՝ արդյոք ձերբակալման գործընթացը նկարահանվել է. եթե ոչ, ինչն է եղել պատճառը, եթե նկարահանվել է, ինչու է քողարկվում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Չեմ կարող ասել՝ տեսանկարահանում կա, թե ոչ, կճշտեմ, լրացուցիչ կասեմ... Մի բան կարող եմ ասել. ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել: Նաև որոշակի վնասվածքներ է ունեցած եղել, գուցե դա է պատճառը, որ կոնկրետ կադրեր չեն հրապարակվում»:

«Միանշանակ ու աներկբա: Գործը նախ պետք է քննվի, ուղարկվի դատարան, դատարանը պետք է վճիռ կայացնի, վճիռը պետք է մտնի օրինական ուժի մեջ ու պատժի կրումը, առնվազն մի մասը, պետք է տեղի ունենա ՀՀ-ում: Իմ տեղեկություններով, Ադրբեջանում էլ է քրգործ հարուցված, Ադրբեջանի դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ արձանագրելով, որ իրենց զինվորն ինքնակամ լքել է ծառայության վայրը»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի՝ կարո՞ղ եք հայտարարել, որ ադրբեջանցի հանցագործը դատապարտվելու է ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան ու իր պատիժը կրելու է ՀՀ-ում հարցին:

Հասարակություն more