|
ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանը ԵԽԽՎում պատասխանեց բրիտանացի պատվիրակ Էդվարդ Լինի պնդումներին, որ «աշխարհի հնագույն ազգային եկեղեցին` Հայ առաքելական եկեղեցին, հալածվում է իր իսկ պետության կողմից, ապօրինաբար կալանավորվում են հոգևորականներ»: Իր ելույթում ՔՊ-ականը ՀԱԵ վերաբերյալ հնչած հայտարարությունները որակեց «խիստ անտեղյակ»։ Նա պնդեց, թե Հայաստանի կառավարությունն ու պետությունը ոչ թե պայքարում են եկեղեցու դեմ, այլ պաշտպանում են այն։ «Եպիսկոպոսների նկատմամբ ձեռնարկված գործողությունները կապված չեն նրանց հոգևորական լինելու հանգամանքի հետ: Եպիսկոպոսները չեն ձերբակալվել այն պատճառով, որ եպիսկոպոս են։ Նրանց նկատմամբ կան քրեական գործեր։ Վերջնական որոշում կայացնողը մենք չենք, դա դատարանի իրավասությունն է: Քրեական գործերը վերաբերում են Հայաստանի քաղաքացիների դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողություններին։ Պատճառն այն է, որ Հայոց Կաթողիկոսի աթոռն այժմ զբաղեցնող անձը, ըստ մեր ունեցած փաստերի ու փաստաթղթերի, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը միջազգային գործակալ է՝ մի երկրի գործակալ, որը…»,- ասաց Գրիգորյանը, բայց նրան ելույթն ընդհատվեց նախագահողի կողմից, որը հորդորեց խոսել բացառապես քննարկվող զեկույցի շրջանակում։ |
|
Ավելի վաղ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում անգլիացի պատգամավոր Էդվարդ Լին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Հայ առաքելական եկեղեցու հանդեպ հալածանքներին. Շեշտելով, որ ինքը չեզոք է հայկական քաղաքականության նկատմամբ և միանում է քննարկումների ընթացքում արդեն հնչած՝ ցանկացած արտաքին միջամտության դատապարտումներին, նա, այնուամենայնիվ, առաջարկել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները դիտարկել ներկայիս կառավարության՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի համատեքստում։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության ներքո ներկայիս վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև որևէ սահման պահելուց և աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ»,- հայտարարել է պատգամավորը։ Լիի պնդմամբ՝ խոսքը սոսկ քաղաքական տարաձայնությունների մասին չէ, այլ «կրոնական ինքնավարության դեմ նպատակաուղղված հարձակման»։ Նա հայտարարել է նաև, որ վերջին տարվա ընթացքում պետությունն իրականացրել է հոգևորականության ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններ և կալանավորումներ, եկեղեցու աշխատակիցների հետապնդում, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել արտագնա ուղևորությունների նկատմամբ։ Պատգամավորի պնդմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական իր ծրագրում առաջին անգամ ամրագրել է դրույթներ, որոնք ուղղված են եկեղեցու ինքնավարության սահմանափակմանը։ Խորհրդարանական մեծամասնություն ստանալուց հետո այս քաղաքականությունը շարունակություն է ստացել։ Լին հայտարարել է նաև, որ վերջին շաբաթներին կառավարությունը հրապարակել է իր պատվերով պատրաստված զեկույց, որը քննադատում է եկեղեցու կանոնական կառուցվածքը, և սպառնացել է նախաձեռնել խորհրդարանական հետաքննություն՝ եկեղեցական կանոնադրությունները փոխելու նպատակով։ Պատգամավորի կարծիքով՝ հնագույն եկեղեցական նորմերին միջամտելու համար պետական մեխանիզմների օգտագործումը մարդու իրավունքների և դավանանքի ազատության խախտում է։ «Այս ընտրությունները միայն քաղաքական իշխանության մասին չեն։ Ես լիովին չեզոք եմ այն հարցում, թե ով է Հայաստանի կառավարությունը։ Դրանք օգտագործվել են որպես ստեղծված մանդատ՝ սուրբ ինստիտուտը լիակատար պետական վերահսկողության տակ դնելու համար»,- հայտարարել է նա։ Ամփոփելով՝ Լին Եվրոպայի խորհրդին կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանում եկեղեցու ազատության հարցին։ «Եվ այս մարմինը՝ Եվրոպայի խորհուրդը, նախ և առաջ պետք է հանդես գա պաշտպանության օգտին»,- ասել է նա։ |
Նախագահողն ընդհատեց ԵԽԽՎ-ում ՔՊ-ականին ելույթը, որում վերջինս «գործակալ» անվանեց Կաթողիկոսի եղբորը
Հասարակություն more
more
more
more
more
more
more


