▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ մեկը չպետք է պլստա...Այո՛, նրանք պետք է ունեզրկվեն բառիս բուն իմաստով․․․Փաշինյան

«Որևէ մեկը չպետք է պլստա. տեսարանները, որոնք դուք համարում եք խայտառակ, ես համարում եմ հույս, որ մի օր արդարությունը կհաստատվի Հայաստանում». Փաշինյանը` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատգարակով բերման ենթարկելու մասին
 

«Նախ, ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներ գործելու, եթե այդ գործողության հիմնավորվածությունն իր համար ավելի քան ակնհայտ չլիներ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայնել մեր իրավապահ համակարգի բոլոր աշխատակացիներին` սկսած այդ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին։ Ես, ընդհակառակը, կարծում եմ, որ այդ տեսարանը տեսնելով` բոլոր կոռուպցիոներները` ներկա և նախկին, տեսնեն, որ որևէ մեկը չպետք է պլստա։ Այդ մարդիկ ունեցել են շանս, որ գային ու ասեին, որ մենք մի քանի միլիարդ գողացել ենք պետությունից, և ուզում ենք վերադարձնել։ Այո՛, նրանք պետք է ունեզրկվեն բառիս բուն իմաստով»,–հայտարարեց ՀՀ վարչապետը։
Դիտեք ու կարդացեք նաև՝ 

«Շնորհավորում եմ, ըստ մամուլի տեղեկությունների՝ «Հրազդան ցեմենտ»-ը ևս անցավ ժողովրդին, ասինքն՝ ձեր սրտի օլիգարխ նարեկ Նալբանդյանին, Հովիկ Աբրահամյանի տան նման»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, ով ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է՝ արդեն տանելիության սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է: Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի։ Ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»։

«Չգիտեմ՝ դուք եք այդ տպավորությունը ստեղծո՞ւմ, թե՞ ինքը՝ ձեր միջոցով, բայց թեկուզ մի փոքր հիմնավորում լինի, որ Նարեկ Նալբանդյանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի՝ նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները»,- հավելեց Փաշինյանը՝ նշելով, որ զարմանում է, երբ ամեն անգամ այդպիսի հրապարակում է լինում, Նարեկ Նալբանդյանը ինչո՞ւ չի հերքում, և դա նյարդայնացնում է։

***

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի բոլոր անդամներին՝ սկսած պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այնտեղ, որտեղ պետք է տանեն»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե «խայտառակ» տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանում դատարան։

«Այդ տեսարանը տեսնելով՝ թող բոլոր կոռուպցիոներները՝ ներկա և նախկին, տեսնեն, թե, ինչպես ասել եմ, որևէ մեկը չպիտի պլստա»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով՝ տեսարանները, որ դուք անվանում ենք «խայտառակ», ես համարում եմ հույս, որ ի վերջո Հայաստանում կհաստատվի արդարություն։

***

«Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգերի բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե Ալիևը արդյոք Բիշքեկում իրենց հանդիպման ժամանակ չի խոսել Սահմանադրության փոփոխման մասին: «Ընդհակառակը՝ արձանագրում ենք, որ մենք արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգը և հարցը չենք քննարկում, և ընդհակառակը՝ մեր ցանկությունն ու ուղերձն է, որ այլ երկրներ ընդդիմության խոսույթը չվերցնեն և իրենք էլ չօգտագործեն, որովհետև դա չի բխում գործընկերային տրամաբանությունից, որովհետև դա բացառապես ՀՀ-ի ներքին խնդիրն է»,- ասել է Փաշինյանը և ավելացրել. «Քանի որ շատ բուռն քննարկումների տեղիք է տալիս, երբեմն նաև մեր դիրքորոշումները և տեղեկատվությունը կիսում ենք մեր միջազգային գործընկերների հետ այն շրջանակում, ինչ շրջանակում որ մեր կառավարության ծրագրում արձանագրվում է»:

***

«Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ես ասել եմ Քյարքիի մասին։ Նախընտրական շրջանում ես խոսել են նաև անկլավների մասին, որևէ նորություն դրանում չկա»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցի վերաբերյալ չկա որևէ պայմանավորվածություն։

«Ես խնդիրը մասամբ համարում եմ լուծված, որովհետև չգիտեմ լրագրողներն ու ընդդիմությունն ինչպես է ընդունել, բայց ՀՀ հանրությունն իմ ուղերձը ընդունել է, և ՀՀ-ում այդ հարցի շուրջ նյարդ չկա այլևս»,- հավելել է Փաշինյանը։

***

«Մենք բացարձակապես նման բան անելու մտադրություն ոչ ունենք, ոչ երբևէ ունեցել ենք, ոչ էլ նման բան մեր մտքով անցել է»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Ընդհակառակը՝ մենք մեծ հաճույքով ենք ընդունում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներին և տեսնում ենք, որ հիմա նրանք ՀՀ զբոսաշրջային առավելություններն առաջ մղող շատ ակտիվ դերակատար են դարձել։ Հայաստանի հանրությունն էլ մեծ հաճույքով և սիրով է ընդունում այդ մարդկանց, իրենք էլ Հայաստանում կարծես թե իրենց վատ չեն զգում, մենք էլ ուրախ ենք՝ ինչպես նաև մյուս երկրներից եկող զբոսաշրջիկների պարագայում։ Այդպիսի բան մեր մտքով երբևէ չի էլ անցել»,- նշեց վարչապետը։

Հիշեցնենք, որ Զախարովան այսօր հայտարարել էր, որ եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի սեփական քաղաքացիների դեմ։

info@asekose.am/095519696
Հասարակություն more