▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոշումը ցույց տվեք՝ գամ․ երեխուս չկպնե՛ս»․ լարված իրավիճակ՝ քաղաքացու և ոստիկանների միջև

Տեսանյութն՝ Asekose-ի տելեգրամյան ալիքում

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ոստիկանների և քաղաքացու միջև միջադեպ է տեղի ունեցել։ Քաղաքացուն, ով գրկած է մանկահասակ երեխային, փորձում են բերման ենթարկել՝ առանց համապատասխան որոշում ներկայացնելու։

«Որոշումը ցույց տվեք՝ հենց հիմա գալիս եմ։ Թուղթը ցույց տվեք, ինչի՞ համար եք ինձ տանում։ Երեխուս չկպնես, ձեռքերդ քաշի»,- ասում է քաղաքացին։

«Էս պահին մենք ձեզ թուղթ ցույց չենք տա։ Ունենք պարզաբանում անելու, որն անելու ենք Նոր Նորքի բաժնում։ Երեխուն փոխանցեք ձեր կնոջը՝ հենց հիմա մեզ հետ գալիս եք»։ Թե ինչի համար են ուզում քաղաքացուն տանել բաժին, դեռ հայտնի չէ:

Հասարակություն more