Սեպտեմբերի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ՝ բակային վայրում մի անչափահաս աղջիկ տարբեր մարդկանցից հեռախոս է խնդրում և անցորդներին հայտնել է, որ իրեն առավոտյան ինչ-որ մեքենայով տարել են, հիմա հետ է վերադարձել և վախենում է տուն մտնել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը, որտեղ Երևանի բնակիչ 17-ամյա Կ․ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, իրենց շենքի բակում իրեն է մոտեցել ոմն Էրոն և առաջարկել զրուցել։ Քայլելով հասել են «Կարմիր բլուր» գերեզմանատան կամրջի տակ, որտեղ վերջինս իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ հրել և գցել է իրեն գետնին, հանել է տաբատը և մերկացել, որից հետո հանել է նաև իր վերնաշապիկը և, ձեռքերը բռնելով, սկսել է համբուրել մարմինը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենին ինքը դիմադրել է և փորձել փախչել, սակայն փախուստի է դիմել, երբ ոմն Էրոյի հեռախոսին զանգ է եկել։
Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Էրոյի ինքնությունը պարզելու և վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանության վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
Ոստիկանությունը փնտրում է ոմն «Էրոյին»... Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին
Հասարակություն more
more
more
more
more
more
more


