▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուիգմոր» հիվանդանոցի սրճարանում 0,4 լիտրանոց ջուրը վաճառվում է 450 դրամով

Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է

Այս 0,4 լիտրանոց ջուրը վաճառվում է 450 դրամով։
Ու գիտե՞ք որտեղ։
Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի սրճարանում։
Արտադրողը՝ ինչ-որ «Շունչ» ՍՊԸ։
0,4 լիտր սովորական խմելու ջրի համար 450 դրամ՝ հիվանդանոցում, որտեղ մարդիկ գալիս են իրենց երեխաների հետ, ոչ թե հաճույքի համար , այլ անհրաժեշտությունից ելնելով։
Հիվանդանոցը, ի վերջո, այն վայրը չէ, որտեղ մարդը պետք է մտածի՝ երեխայի համար ջուր գնելուց առաջ գումարը հերիքո՞ւմ է, թե՞ ոչ։
Ու եթե սա իսկապես նորմալ ու հիմնավորված գին է, խնդրում եմ՝ բացատրեք մեզ՝ հասարակ մահկանացուներիս, թե 0,4 լիտր ջրի 450 դրամ արժեքը ինչո՞վ է պայմանավորված։

Հասարակություն more