Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զովքից հաճախ եմ գնումներ անում։ Տեսականին շատ մեծ չի, բայց հաճելի միջավայր է։ Մոտ 3 շաբաթ առաջ մտնում եմ մասնաճյուղերից մեկը, վարսակի փաթիլներով մյուսլիներ կան, դրանք եմ նայում, տեսնեմ ողջ «բլոկի» ժամկետն արդեն անցած է։ Եթե ինչ, էտ մյուսլիները քիչ թե շատ առողջ սնունդ են համարվում, բայց ժամկետնանցը խորհուրդ չի տրվում ուտել))) Իբր ուզում եմ լավություն անեմ, աշխատակցուհուն ասում եմ՝ տեղյա՞կ եք, որ ժամկետներն անցած են, սկզբում լռում ա, հետո կիսասառը տոնով ասում ա՝ չէ, տեղյակ չեմ... մի 2 վայրկյանից ասում ա՝ «ո՞րն ա անցած, կդնե՞ք այստեղ», էտ սաղ բլոկը դնում եմ, զարմացած ասում ա՝ էտ սաղ անցա՞ծ են։ Ասում եմ հա ու զգացողություն ա լինում, որ չեմ թողնում մարդկանց փող աշխատեն ու տարրական շնորհակալությանը կարոտ գնորդի դեմքով գնում եմ առաջ)))
Դա անցնում ա։ Դրանից մի քանի օր հետո մտնում եմ մեկ այլ մասնաճյուղ, էրեխեքին ժելե եմ նայում, տեսնում եմ ժամկետն արդեն անցած ա մի քանի օր ա։ Ասում եմ լավ, հնարավոր ա դեռ բաժինը չեն ստուգել, չեն նկատել, կհանեն։ Դրանից անցնում ա 2 շաբաթ, ես այսօր կրկին մտնում եմ այդ մասնաճյուղ ու օ հրաշք, այդ ժելեները դեռ տեղում են և սպասում են իրենց գնորդներին....
Էս անգամ արդեն որոշեցի ոչ թե աշխատակցին զգուշացնել ու մնալ առանց կես բառ մերսիի, այլ գրել սրա մասին, որովհետև սա փաստորեն պարզապես վրիպակ չի, այլ արդեն համատարած բնույթ է կրում բոլոր մասնաճյուղերում ու սա փնթի և անպատասխանատու վերաբերմունք ա սեփական հաճախորդի, էս դեպքում արդեն՝ երեխաների հանդեպ։
Ուշադիր եղեք էս սուպերմարկետում գնումներ անելիս. ստեղ ձեր առողջության մասին էտքան էլ շատ չեն մտածում։
հ.գ. Մասնաճյուղերը դիտմամբ չեմ նշում, որովհետև չեմ կարծում սա մասնաճյուղի խնդիր ա, այլ ընդհանուր աշխատելաոճ ա, համ էլ թող սաղ տակից վրից հանեն, նորից վերանայեն, ձեռի հետ էլ ահագին ապրանք դուրս կգրեն բոլոր մասնաճյուղերից, էրեխեքն էլ չեն թունավորվի»։


