▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ. Փաշինյանը` օրվա խորհրդին չանդրադառնալու և Հանրային համերգի մասին

Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ. Փաշինյանը` օրվա խորհրդին չանդրադառնալու և Հանրայինի համերգի մասին

«Մեր պատմության մեջ էլի շատ օրեր կան, որոնց մենք չենք անդրադառնում։ Սեպտեմբերի 27–ին անդրադարձ չենք կատարել, քանի որ 44–օրյա պատերազմի մասին որևէ նոր բան չկա ասելու»։

Նա չժխտեց, որ Հանրային հեռուստաընկերության կողմից պատեհ չէր համերգ հեռարձակել սեպտեմբերի 27–ին, սակայն նշեց` զոհեր եղել են նաև այլ օրերի։
Դիտեք նաև՝
Փաշինյանը պատրաստվում է օրենքներ փոխել, միայն թե հեռացնի Գարեգին Բ–ին
 

Անդրադառնալով եկեղեցու մասին հայտնի զեկույցին` նա հայտարարեց` հավատացյալ հոտը պետք է լիարժեք մասնակից լինի եկեղեցու կառավարմանը։
 
ՀՀ վարչապետի խոսքով՝ կաթողիկոսը (որին հերթական անգամ ավազանի անունով կոչեց) չի որոշում, թե ով կարող է լինել քահանա, դա համայնքն է որոշում։ Պնդում է, թե եկեղեցու ավանույթը դա է, կառավարությունը գնալու է այդ լուծումների հետևից` օգտագործելով բոլոր լծակները վեհափառի հեռացման համար։
***

«Մենք այս պահի դրությամբ որևիցե ազդակ չունենք, որ գազի գինը թանկանալու է»,- այս մասին լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մտածո՞ւմ ենք արդյոք, որ եթե նման իրավիճակ լինի, ինչպես պետք է կառավարենք իրավիճակը․ այո, մտախում ենք։

Տարբեր սցենարներ ենք քննարկում»,- հավելեց Փաշինյանը։

***

 

Փաշինյանը հիմա էլ կարծում է, թե մոդուլային ատոմակայանը մեզ այլևս չի հերիքելու

Պնդեց, թե հաստատված ներդրումային ծրագրերն այն ծավալի են, որ ՀՀ-ն արդեն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ։

«Մենք պետք է մտածենք՝ ինչ անել։ Նախ պետք է մտածենք էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունների և մեր աղբյուրների գեներացման մասին»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ ԱԲ գործարաններն այսօր արդեն հարցումներ են հղում՝ նշելով, թե իրենց ինչ ծավալի էլեկտրաէներգիա է պետք լինելու։ Հայտարարեց` կառավարությունը կկողմնորոշվի առաջիկա ամիսներին։ Չբացառեց, որ խնդրի լուծումը կարող է դառնալ 1000 ՄգՎտ հզորությամբ ատոմակայանը։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Լիխաչովը Երևանում Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ «Ռոսատոմը» Հայաստանի կառավարությանը առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ։

Հասարակություն more