▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում ենք Վարդան Ղուկասյանի ազատությունը․․․ԴՕԿ-ի համակիրներն՝ ԱՄՆ դեսպանատան մոտ

Վարդան Ղուկասյանի համակիրներն ԱՄՆ դեսպանատան մոտ էին

Ներկայացնում ենք նաև ԴՕԿ կուսակցության հայտարարությունը

ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Վարդան Ղուկասյանի ազատության հարցը վաղուց դուրս է եկել զուտ իրավական հարթությունից և վերածվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քաղաքական հակասությունների ու շահերի բախման թեմայի։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 15։00-ին, ԴՕԿ կուսակցությունը կազմակերպում է խաղաղ ցույց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց։
Կոչ ենք անում Երևանի և Հայաստանի մարզերի մեր հայրենակիցներին, բոլոր նրանց, ում համար թանկ է Վարդան Ղուկասյանի ազատությունը, ովքեր իրենց մասնակցությամբ մոտիկացնելու են Վարդան Ղուկասյանի ազատությունը, միանալ մեր նախաձեռնությանը և միասին բարձրաձայնել մեկ պարզ պահանջ.
ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ ենք անում չմնալ անտարբեր և իրենց աջակցությունը հայտնել ԴՕԿ կուսակցության պաշտոնական՝ֆեյսբուքյան էջում՝ կիսվելով այս հայտարարությամբ։

ԴՕԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հասարակություն more