▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կադրեր է հրապարակել Ալիևի հետ հանդիպումից

Թարմացում-Հայտնի է` ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը և ընդգծել դրանց աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։

Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ:

Կողմերը համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։

***

Փաշինյանը կադրեր է հրապարակել Ալիևի հետ հանդիպումից

Տեսանյութում արդեն հստակ երևում է պատվիրակությունների կազմը` փոխվարչապետներ Մհեր Գրիգորյան և Շահին Մուստաֆաև, արտգործնախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամով, ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյան, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև։

Հասարակություն more