|
«Նախորդ տարվա համեմատ 19 տոկոս ավելի շատ շշալցված կոնյակ ենք արտահանել, կոնյակի սպիրտ՝ 12 տոկոս ավելի շատ»,- Կառավարության նիստում այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մի քանի դիտարկում անեմ․ հաշվի առնելով նաև վերջին շրջանում մեր քննարկումները և նամակագրությունները, պետք է արդեն գոնե Կառավարության նիստերում սկսենք «կոնյակ» բառն օգտագործել ֆրանսիական խմիչքի առնչությամբ։ Մենք անընդհատ խոսում ենք, ասում ենք՝ «կոնյակ», «շամպայն» և այլն, պետք է սկսենք սա վերանայել»։ *** |
|
ՀՀ տարածքից 2026 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին կրկին փոխհատուցում կտրամադրվի։ Կառավարության այսօրվա նիստում համապատասխան նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց․ «Արտահանման ծավալների խնդիրը լուծված է։ Օրինակ` ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ` 24, բանջարեղեն` 16։ Սա աննախադեպ է մեր արտահանման աշխարհագրության մասով»։ «Կան ուղղություններ, որ նվազել են: Օրինակ՝ ծաղիկների դեպքում մենք 27 տոկոս նվազում ունենք: Անցած տարվա օգոստոսի 1-ի դրությամբ արտահանել էինք 39 մլն հատ ծաղիկ, այս տարի՝ 30 մլն 100 հազար հատ»,- հավելեց Պապոյանը՝ նաև տեղեկացնելով, որ այս տարի ծաղիկ արտահանվել է 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16, ինչը աննախադեպ է ՀՀ-ի արտահանման աշխարահագրության մասով: *** |
|
«Մենք ունենք մի մեծ պրոբլեմ, որը տասնյակ տարիներով չի լուծվում․ կոոպերացիայի կուլտուրան մեզ մոտ չի ստացվում»,- այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հատկապես գյուղատնտեսության ոլորտում դա անհրաժեշտ է․ այսինքն՝ բերքի կենտրոնացման և բաշխման կուլտուրան։ Ժամանակին կոորպորատիվ կառավարման մասին օրենքներ են ընդունվել, բայց մեկ է՝ այդ կուլտուրան մեզ մոտ չի զարգանում, և սա մեծագույն խնդիր է։ Այսինքն՝ համագործակցությունը մեզանում խնդիր է։ Շատ բարդ ենք համագործակցում որևէ թեմայի շուրջ, և դա գյուղատնտեսության ոլորտում առավել ընդգծվում է․․․ Համագործակցության բացակայությունը բերում է իր խնդիրները։ Ո՞վ գիտի՝ էդ հարցը ոնց լուծենք, կա՛մ հիմա ասեք, մի՛ թաքցրեք, կա՛մ հետո հույժ գաղտնիով գրեք, եթե գաղտնի բանաձև գիտեք»,- ընդգծեց Փաշինյանը։ |
Փաշինյանն առաջարկեց հայկական խմիչքի դեպքում էլ «կոնյակ» բառը չասել
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


