▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն ինքն էլ զարմացած է՝ այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի կողմից ասում են ընդդիմությունը չունի որևէ ազդեցություն ու դերակատարություն, մյուս կողմից` քանի որ մեր հետ համաձայն չեն, որ իրար հետ Ալիևի սահմանադրություն ընդունենք, ստիպված էլի մեր քաղաքացիներին որպես զենք պետք է օգտագործենք, ստիպենք, հավաքենք բերենք ընդդիմության վրա, որ ճնշենք ու ստիպենք հա ասեն:
Իրականում Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից»:

***

Համազգային հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել․ Գեղամ Մանուկյանը՝ նոր Սահմանադրության ընդունման համար իշխանության ճնշումներին չենթարկվելու մասին

«Ռոբերտ Քոչարյանն իր անցած ուղով, անցնող 8 տարիներին, հակառակ բոլոր քաղաքական հետապնդումներին, որևէ վայրկյան չընկրկելով, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության՝ անցնող 5 տարիների գործունեությամբ մենք փաստել ենք, որ համազգային հարցերի, պետականության հետ կապված հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե խորհրդարանական ընդդիմության դեմ կարող է հանրային ճնշում գեներացվել, եթե շարունակեն դեմ գնալ նոր Սահմանադրությանը ընդունմանը, Մանուկյանն անվանեց «պետական հեղաշրջման մասին հայտարարություն»։ Շեշտեց՝ ՀՀ օրենսդրությամբ ԱԺ պատգամավորների վրա ճնշման ճանապարհով քվեարկությունը չի կարող լինել լեգիտիմ։
***

«Մեզ հետ ընդհանուր առմամբ նման լեզվով խոսել չի կարելի և արդյունքի չեն հասնի»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ «Դուք տեսնում եք, որ այսօր «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորը գտնվում է անազատության մեջ՝ ՀԱՍԵ-ն մեր ձևով պաշտպանելու համար, հիշում եք նաև նախընտրական փուլում, ընտրությունների օրը և հետընտրական փուլում գործադրված վարչական ռեսուրսն ու բռնաճնշումները, և բոլոր դեպքերում մեր անցած ճանապարհը վկայում է այն մասին, որ ինչ էլ ձեռնարկեն՝ մենք ամեն ինչի էլ պատրաստ ենք։ Իսկ ալիևյան սահմանադրությունը հանրության շրջանում, վստահաբար, որևէ աջակցություն չունի»,- նշել է Աբրահամյանը։

***

«Դուք դեմ քվեարկեցիք ԹՐԻՓՓ-ին՝ հիմնավորելով, որ երաշխավորներ են պետք։ Եթե օրինակ Ռուսաստանը լիներ երաշխավոր, կողմ կքվեարկեի՞ք համաձայնագրին»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողը հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին։ «Այնպես չէ, որ «Ուժեղ Հայաստան»-ը դեմ է ԹՐԻՓՓ-ին։ ԹՐԻՓՓ-ը և խաղաղության գործընթացը մեկնարկել են զուգահեռ, և մենք գտնում ենք, որ այս երկու գործընթացները պետք է միասին գային խորհրդարան։ Անկասկած, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրված լիներ և ԹՐԻՓՓ-ի հետ ներկայացվեր, «Ուժեղ Հայաստան»-ն այլ կերպ էր քվեարկելու։ Իսկ երաշխավորները պետք է լինեն 1-ից ավելի»,- պատասխանեց Աբրահամյանը։

***

«Բացառո՞ւմ եք, որ օրինակ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա նոր Սահմանադրությանը խմբակցությունից 6 կողմ քվեարկելը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։

«Ռոբերտ Քոչարյանն իր անցած ուղով, անցած 8 տարիներին որևէ վայրկյան չընկրկելով, նաև «Հայաստան» խմբակցության՝ անցած 5 տարիների գործունեությամբ մենք փաստել ենք, որ համազգային հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել»,- պատասխանել է Մանուկյանը։

***

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն իրականում պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Փաշինյանն ամեն օր իր դեմ հարուցվելիք քրեական գործերին նոր հոդվածներ է ավելացնում։ Այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, դա պատահել է 2018թ․ հոկտեմբերի 2-ին, երբ ԱԺ-ն ուղղակի շրջափակվեց, գրավվեց Փաշինյանի կողմնակիցների կողմից։ Պետք է նաև ասեմ, որ ՀՀ օրենսդրության համաձայն, ԱԺ պատգամավորների վրա ճնշման միջոցով քվեարկությունը չի կարող լեգիտիմ լինել»,- շարունակել է Մանուկյանը։

***

«Ընդդիմության ներկայացուցիչներին, հատկապես դաշնակներին, խորհուրդ կտամ պետական հեղաշրջումից չխոսեն ընդհանրապես, բերանները չբացեն, այդ բառը չօգտագործեն, հիշեն հոկտեմբերի 27, մարտի 1, նոյեմբերի 9-ը՝ 2020թ․»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը։ «Դաշնակները թող չխոսեն պետությունից, հեղաշրջումից և այլնից»,- շարունակել է պատգամավորը։

Քաղաքական more