▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ»․ ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։
Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար Գ․Խ․-ին ձերբակալելու վերաբերյալ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more