Քննչական կոմիտեից պնդում են, որ ոստիկանն է ծեծել քննիչներին և տեղեկացնում, որ 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են
***
Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց
Երևան քաղաքի քննչական վարչությունում վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ ծեծի ենթարկված օպերլիազոր Սարգիս Բագրատունյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին հայտնում է «Իշխանություն» լրատվականը:
Կալանավորման միջնորդությունը ներկայացրել էր գործով շահագրգիռ կառույց հանդիսացող Քննչական կոմիտեն, որը բավարարեց դատավոր Գարիկ Աբելյանը: Ստացվում է՝ ոստիկանին և՛ ծեծեցին, և՛ կալանավորեցին:
Դատարանի բակում այս պահին լարված իրավիճակ է, ոստիկանի ընկերներն ու հարազատները չեն հաշտվում իրավիճակի հետ: Պնդում են՝ Սարգիս Բագրատունյանը որևէ հանցանք չի կատարել, իրեն ուղղված մեղադրանքներն էլ հերքվում է դատարան ներկակացված տեսանյութով:
Գրում է լրագրող Լիա Սարգսյանը
Տեսանյութն՝ Asekose-ի տելեգրամյան ալիքում


