▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի պլանկան կոշիկի մակարդակից երբեք չի բարձրացել

ՔՊ-ի կառավարման այս ութ տարիները ցույց են տալիս, որ նրանց պլանկան կոշիկի մակարդակից երբեք չի բարձրացել և այդ պլանկայով են վարել երկրի թե՛ ներքին քաղաքականությունը, թե՛ արտաքին։

***

«Ռոբերտ Քոչարյանի բնորոշումով ասած՝ Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական Գիքորի կարգավիճակով կարծես բախտ է որոնում տարբեր տեղերում՝ Ֆրանսիայում, նախատեսում է նաև Թուրքմենստան գնա։ Երբ ԱԺ-ում զգուշացնում ենք գազի գնի թանկացման հետ կապված, մեզ մեղադրում են, թե հուշում եք ռուսներին, որ գազը թանկացնեն։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը փորձելու է Գիքորի կարգավիճակով տարբեր տեղերում գազ մուրալ»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։

«Էս մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ եվրոպական պետություններին պետք ենք այնքանով, ինչքանով կարող ենք Ռուսաստանին վնաս տալ, կամ Ռուսաստանից ամբողջապես կտրվենք, այլ պարագայում մենք իրենց հետաքրքիր չենք»,- շարունակել է Խաչատրյանը։

Դիտեք նաև՝

Քաղաքական more