|
Թարմացված․ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի։ |
***
|
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը հայտնում է․ «Մեր տեղեկությունների համաձայն, ժամեր առաջ ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում հայաստանյան իշխանությունների պահանջով հակաիշխանական կոչեր հնչեցնելու համար ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում»։ Ավելի ուշ՝ Վարդան Ղուկասյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ Տիգրան Ուրիխանյանը ձերբակալվել է, ապա՝ ազատ արձակվել։ Ինքը՝ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Մեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից։ |


