Հոկտեմբերի առաջին օրերին Հայաստանի տարածքը կգտնվի ակտիվ եղանակային երևույթների ազդեցության տակ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հաղորդմամբ՝ «Հոկտեմբերի 1-ից 3-ը Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում հատկապես հետկեսօրյա ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Հոկտեմբերի 4-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն։ Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-ից 5 աստիճանով։
«Հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի, սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր»։
Մանրամասները՝ տեսանյութում։


