▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիրադավ Արման Սարոյանը վերջին պահին հրաժարվել է բանավեճից»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղը սպասվում է Հանրայինով դիտարժան բանավեճ, որից սակայն վերջին պահին հրաժարվել է Մասյացոտնի նախկին թեմակալ, Տիրադավ Արման Սարոյանը` իմ տեղեկությամբ Մեսրոպ Մանուկյանի մասնակցության պատճառով։
Ի սկզբանե Եկեղեցին տապալելու նոր պլան Բ -Զեկույցի շուրջ պիտի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, Արեգա Հովսեփյանն ու կարգալույծ Արման Սարոյանը և նախկին Տեր նշանը մասնակցեին։
Երեկ բանավեճը նկարահանելուց մեկ ժամ առաջ, ասում են, հաղորդման կազմակերպիչներին է զանգել նախկին թեմակալ, Վեհափառին դատի տված Արման Սարոյանը և դժգոհել, թե բա օպոնենտս մի քիչ էն չի, ագրեսիվ է թվում, ուստի ես հրաժարվում եմ ներկայանալ բանավեճի..․ մոտավորապես էդպիսի մի տեքստ է հնչեցրել ու խախտել է պայմանավորվածությունը` խասյաթի համաձայն։
Աղբյուրները հայտնում են` հենց Մեսրոպից է խորշել նուրբ ու քնքուշ ձայնով խոսող տիրադավ սպիկերը, կաշկանդվածություն ունի արագախոս ու դիպուկ խոսող պատգամավորից, և անհարմար դրության մեջ ընկած կազմակերպիչներին շուտով մեկ այլ զանգով հայտնել են` դիլխոր չընկնեք, պերճախոս ՔԱՀԱՆԱ Է ԳԱԼԻՍ ՏԻՐԱԴԱՎԻ ՓՈԽԱՐԵՆ
Ո՞Վ Է , Ո՞Վ Է .. ենթադրաբար կառավարությունից ուղղորդված վերջին պահին հաղորդումը չտապակելու համար ուղարկում են Հովհաննավանքի կարգալույծ երբեմնի Տեր Արամին` Ստյոպային, Հովհաննավանքի բակը դիսկոտեկի Կլունի վերածած նախկին քահանային, որը ուղիղ մեկ տարի բռնազավթած է պահում Հովհաննավանքը, եկեղեցական գույքը ու քաղաքականության մեջ է մտել Փաշինյանի համար հատուկ բեմադրած կեղծ ծեսերով
Այնպես որ, տարբերությունը մեծ չէ` ավագ գործ տվող տիրադավին փոխարինել է զրպարտիչ մեկ այլ տիրադավ..․ընդամենը
Ֆիքսենք10 Տիրադավից 9-ը թռած են ման գալիս, միայն սրանք են մնացել գեոպոլիտիկ խաղի մեջ։
Վաղը մեզ դիտարժան բանավեճ է սպասվում․ սպասենք»։

Հասարակություն more