▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դարձել է երկու գերտերությունների միջև քննարկման թեմա»․ Լևոն Բաղդասարյան

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր հարցի մեջ միայն նորություն իմանալու ցանկություն չկա։ Կա ցավ, սպասում և մի մարդու ճակատագրի հանդեպ պատասխանատվություն։
Շուրջ երկու տարի՝ առանց քրեական մեղադրանքի, ներգաղթային կալանքի տակ։ Երկու տարի՝ մարդու կյանքից։ Դրսում նրան սպասում է ոչ միայն հարյուր հազարավոր հանրությունը, այլ նաև՝ հիվանդ մայրը, իսկ ինքը՝ բանտի պատերի ներսում, շարունակում է պայքարել անկոտրում կամքով ու այս փորձությունից դուրս է գալու ավելի հզորացած։
Հարցնում եք՝ ե՞րբ ազատ կլինի։
Վարդան Ղուկասյանի վերջնական դատական ակտը, որով դատարանը որոշել էր նրան արտաքսել ԱՄՆ-ից, վերադաս դատական ատյանը չեղարկել է, նոր դատական լսումներ են լինելու գալիք ամսից։
Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դարձել է երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քննարկման թեմա։ Շուտով հանրությունը կլսի նաև միջազգային իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների ձայնը և կտեսնի նրանց քայլերը։ Արձանագրված փաստ է. երկու տարի նրան առանց մեղադրանքի պահեցին ճաղերի հետևում, բայց չկարողացան ծնկի բերել։ Վարդանը կանգուն է։ Այս պայքարը գնալու է մինչև այն օրը, երբ նա բանտի դուռը կհատի բացառապես ազատ մարդու քայլով՝ գլուխը բարձր, կամքն անկոտրում։ Ինձ էլ մաղթեք, որպեսզի այս գործը ևս Աստծով հասցվի իր տրամաբանական ավարտին»։

Հասարակություն more