Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Վաղը-մյուս օրը մորքուրները, հորքուրները և առավել ևս՝ բաջանաղները որևէ միջնորդությամբ չգան, թե երեխաները չէին հասկանում
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյան
|
«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված ասում են, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգն է։ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը կալանավորման որևէ միջնորդության և որևէ որոշման տակ չկա․ վաղը, մյուս օր, մոտ ապագայում, Փաշինյանը մեծ սիրով ասելու է, որ ես չկամ, իմ անուն- ազգանունը դրա տակ չկա»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ «Այս ապօրինի միջնորդությունների, որոշումների տակ կան կոնկրետ անուններ և ազգանուններ․ Աննա Վարդապետյան, Ծովակ Մնացականյան, վճիռները տվող դատավորներ։ Եվ սա կարող են համարել զգուշացում, խնդրանք, հորդոր՝ վաղը, մյուս օրը մորքուրները, հորքուրները, քեռիները և, առավել ևս, բաջանաղները որևէ միջնորդությամբ չգան, թե երեխաները չէին հասկանում, դե գիտեք ինչ․․․ երեխաները արդեն հասուն են, նախագահի դեմ կատարվող ապօրինություններն ունեն կոնկրետ անուն-ազգանուններով կատարողներ, իսկ պատասխանատվության պահը գալիս է շատ անսպասելի և սրյուրպրիզի տեսքով»,- շարունակել է Միկոյանը։ Դիտեք նաև՝ *** *** Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները շարունակում են վատ լինել. փաստաբան *** |
|
«Նիկոլ Փաշինյանին ինչո՞վ է խանգարում Ռոբերտ Քոչարյանը․ դա անձնակա՞ն, քաղաքակա՞ն վրեժխնդրություն է, ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի հետ կապված Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը նման խիստ կամ կոշտ»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։ «Ես չեմ կարծում, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է․ սա Նիկոլ Փաշինյանի ղեկավար Ալիևի անձնական վրեժխնդրությունն է, որովհետև նախկինում Ալիևներն ամբողջ ընտանիքով շատ են նեղվել հենց Ռոբերտ Քոչարյանից․ սա հենց դրա ուղիղ հետևանքն է։ Սա աշխարհաքաղաքական պատվեր է՝ աշխարհաքաղաքական պավառոտի շրջանակներում»,- ի պատասխան ասաց Միկոյանը։ |


