|
«Մի առիթով պատմաբան թղթակից անդամ, ակադեմիկոսներ են վարչապետ Վազգեն Սարգսյանի մոտ։ Խոսք է գնում Նոյի, Արարատ լեռան մասին։ Ներկաներից մեկը՝ բայց, պարոն վարչապետ, վարկած կա, որ Նոյը այս Արարատի վրա չի իջել, այլ՝ ավելի խորքերում մի սար կա, նրա վրա։ Վազգեն Սարգսյանը ձեռքը խփում է սեղանին ու իր ջղային տոնով ասում՝ ուրեմն լսեք, գրեք՝ Նոյը հենց էդ նույն Նոյն է, իջել է հենց էս Արարատի վրա ու առաջինն էլ իջել է Դավալու։ Ուրիշներն իրենց չունեցածն են յուրացնում, դուք՝ մերը կասկածում։ Վազգենը Դավալու է ասում, բայց հայերեն, դուք՝ ադրբեջաներեն։ Այս է իրականի ու ֆեյքի տարբերությունը»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը: *** |
|
|
«Դուք կազմաքանդում եք Հայաստանի Հանրապետությունը։ Ձեր բերելիք Չորրորդ Հանրապետությունն ինքնիշխան պետություն չէ, նոր որակի պետություն չէ, առանց տարածքային ամբողջականության, առանց ատոմակայանի, անինքնություն տարածք է, արտաքին կառավարման ենթակա օբյեկտ։ Դուք ոչ թավշյա, բռնի, հակաժողովրդավարական ներկայություն եք՝ անխուսափելի հատուցման վերջաբանով։ ***
|
«Վազգենը Դավալու է ասում, բայց հայերեն, դուք՝ ադրբեջաներեն». Աղվան Վարդանյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


