▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խաչատուր Սուքիասյանի «Սիլ պլազան» գնելու հետ կապված ՔՊ-ի մոտ երբեք հարցեր չեն առաջանա». Քրիստինե Վարդանյան

Ուզում եք որևէ ոտնձգություն չլինի՞ ձեր ունեցվածքի նկատմամբ, համագործակցե՛ք ՔՊ-ի հետ․ Քրիստինե Վարդանյան

«ՔՊ-ի իշխանության ժամանակ որևէ ունեցվածք պահելու լավագույն ձևը ՔՊ-ի հետ պայմանավորվելն է ու քաղաքականությամբ չզբաղվելը, այսինքն՝ քաղաքականությունից հեռու մնալը կամ իրենց հաճո քաղաքական գիծ վարելը։ Ուզում եք քրեական գործը փակվի՞, համագործակցե՛ք ՔՊ-ի հետ, ուզում եք որևէ ոտնձգություն չլինի՞ ձեր ունեցվածքի նկատմամբ, համագործակցե՛ք ՔՊ-ի հետ։ Ասենք՝ Խաչատուր Սուքիասյանի՝ «Սիլ պլազան» գնելու գնի հետ կապված ՔՊ-ի մոտ երբեք հարցեր չեն առաջանա։ Ինչու՞։ Որովհետև Խաչատուր Սուքիասյանը նրանց թիմակիցն է»,- ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Նա վստահ է, որ ՔՊ-ն իրենց չի ներում այս 8 տարիներին իր հետ չպայմանավորվելն ու պայքարելը։

info@asekose.am/095519696
Քաղաքական more