
|
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ- սալամաթ բանտից դուրս կգա։ Թեորեթիկ կարող ա դուրս գա հետեւյալ պարագայում, եթե առաջինը, իր ողջ գույքը, այդ թվում եւ արտասահմանյան ակտիվները հանձնի Նիկոլին։ Ու ամենակարեւորը, թիվ մեկ պայմանը, որ ոնց որ «1984»-ի գլխավոր հերոս Ոիւնսթոն Սմիթն էր ամենավերջում ողջ սրտով ու անկեղծ սիրում Մեծ Եղբորը, այ այդ նույն կերպ ինքը պետք ա ողջ հոգով սիրի Նիկոլին։ Ու այդ պարագայում կարող ա եւ բաց թողնեն կենդանի, որ ինքը դիմի, խնդրելով որ իր տունը վերածեն ծերանոցի, ու հուզված ու սիրառատ հայացքով, հուզված աչքերը չկտրելով Նիկոլից, կտրի այդ նորաբաց ծերանոցի ժապավենը, ու մկրատն ու կարմիր ժապավենի կտորը որպես բարձրագույն հավատարմության նշան հանձնի Նիկոլին»: |


