▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հասավ մեր Նորավանքին. Հարություն Մնացականյան

Ադրբեջանը հասավ մեր Նորավանքին. Հարություն Մնացականյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ադրբեջանը հասավ մեր Նորավանքին»։

«Քիչ առաջ կարդացի Ադրբեջանի հերթական ցնդաբանությունը, ով արդեն Արցախի եկեղեցիների մասին խոսելը վերջացրել է, հասել է ՀՀ եկեղեցիներին, այսօր էլ խոսել է Նորավանքի մասին՝ այն համարելով ոչ հայկական։ Բնականաբար այս գործելաոճը շարունակելու են, քանի որ Հայաստանից որևէ հակադարձման չեն արժանանում պետական բարձր մակարդակով։ Եվ ամենաաբսուրդն այն է, որ մեր Եկեղեցու դեմ հարձակման մասին խոսում է ԵԽԽՎ պատվիրակը ոչ թե Հայաստանի բարձր պաշտոնյաները։ Այնպիսի տպավորություն է, որ Ալիևը դրսից է խփում մեր Եկեղեցուն, մեր իշխանությունն էլ ներսից․ սինխրոն աշխատում են։ Չի կարելի այսպես»,- տեսանյութում նշում է պատգամավորը։

Քաղաքական далее