Անահիտ Հակոբյանը մասնակցում է «ну - ка все вместе» նախագծին
Երգչուհին իր սոցիալական էջերում հայտնել է մասնակցության մասին և նշել, որ պատրաստ է պատվով ներկայացնել մեր երկիրը։
«Իմ մարդիկ
Ստեղծագործական դադարը պաշտոնապես ավարտված է։ Մեկնարկում է նոր ու շատ կարևոր շրջան։
Այս աշնանն ինձ կտեսնեք ամենամասշտաբային վոկալային մրցույթներից մեկում՝ «Ну-ка, все вместе!»-ում։
Աստված առաջ։ Առջևում նոր երաժշտություն է, մեծ նպատակներ ու շատ աշխատանք։ Ես երկար եմ սպասել այս փուլին և պատրաստ եմ բեմում թողնել իմ ամբողջ էներգիան։
Եղե՛ք կողքիս. ձեր սերն ու աջակցությունն ինձ ուժ են տալիս։ Գնացի՜նք միասին, այս պատմությունը նոր է սկսվում»,-գրել է Անահիտ Հակոբյանը։


