▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անբարոյականություն է Անդրանիկ Մարգարյանի անունը շահարկելը.henaran.am

henaran.am-ի հետ զրույցում Ռազմիկ Զոհրաբյանն անդրադառնալով վերջին օրերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ որոշ նախկին չինովնիկների կողմից քաղաքական դաշտ նետված Անդրանիկ Մարգարյանի անվան շուրջ քննարկումերին` ասել է.

«7 տարի Անդրանիկ Մարգարյանը վարչապետ է եղել, նաեւ  ՀՀԿ լիդերն էր, այսինքն՝կուսակցության ղեկավարը եւ այսօր  որոշ մարդկանց կողմից նրա անունը օգտագործելը՝ անձնական շահերը լուծելու համար,  համարում եմ անբարարոյականություն»: 

Ռազմիկ Զոհրաբյանը, ով «Հանրապետական»  կուսակցության հիմնադիրներից է, չի ընդունում քաղաքականության մեջ բարոյականության սահմանի հատումը՝ նշելով, թե սխալ է էքս-նախագահ Քոչարյանի կողմից Անդրանիկ Մարգարյանի անունը շոշափելը:

«Հիմա մարդը չկա, մեր շարքերում չէ, բայց անունը օգտագործում են: Չի կարելի:Հանգիստ թողեք Անդրանիկ Մարգարյանին: Նորից եմ կրկնում բարոյական չէ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Քաղաքական далее