▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անճաշակությունը երբեք պետական այսպիսի աջակցություն չի ունեցել, որքան այսօր․․․Րաֆֆի Մովսիսյան

Րաֆֆի Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեկ այլ կուսակցության քննադատում է ռաբիս համերգ կազմակերպելու համար․․․Այնինչ իմ գիտակցական կյանքում ռաբիսի գերակայությունը երբեք այսպիսի մասշտաբների չի հասել, երբեք այսքան ճռճռացող ու անտանելի չի եղել, որքան այսօր։

Հանրապետության հրապարակից՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի խայտառակ ներգրավմամբ ու ազնիվ երաժիշտների «ստրկացմամբ», մինչև Առաջին ալիք ու մյուս հեռուստաալիքներ, թատրոն ու կինոթատրոն։ Եվ այս ամենը՝ պետական կառույցների ու ոլորտի պաշտոնյաների բարձր հովանավորությամբ։

Ամենայն ազնվությամբ ու պատասխանատվությամբ եմ ասում՝ իմ գիտակցական կյանքում անճաշակությունը, ամաչելու աստիճանի ցածրաճաշակությունը երբեք պետական այսպիսի աջակցություն չի ունեցել, որքան այսօր:

Մենք, ցավոք, երբեք էլ արվեստ ու մշակույթ սիրող ղեկավար ու կառավարություն մեր անկախության օրոք չենք ունեցել:

Դուք էլ մի օր կառավարող չեք լինելու, բայց ես շարունակելու եմ լինել ու ձեզ հիշեցնելու եմ ամեն հարմար առիթով, թե ինչպես էիք ոչ կոմպետենտ, անճաշակ, մեծամիտ մարդկանց լցրել արվեստի տարբեր ոլորտները ղեկավարելու և իրենց մուռը ռաբիսով մեզանից հանելու»:

Շոու-բիզնես далее