▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտաղանդ սցենար, գոտկատեղից ներքև հումոր․․․ էս ոչխարությունը մի հատ էլ աջակցությու՞ն ա ստացել ԿԳՄՍՆ-ից․ Ռուսլան Մարտիրոսյանը՝ Հրաչ Քեշիշյանի ֆիլմի մասին

«Naked Science» գիտահանրամատչելի հրատարակության հիմնադիր Ռուսլան Մարտիրոսյանը գրում է․ Այսինքն՝ էս ոչխարությունը մի հատ էլ աջակցություն ա ստացել ԿԳՄՍ նախարարության կողմից??

Ուրեմն 2018 թվականին դիմում եմ և առաջարկում եմ ԿԳՄՍ նախարարությանը՝ առաջին գիտահանրամատչելի կայքը անենք հայկական, չեն աջակցում, բայց էս հիմար ֆիլմը, որտեղ սեքսից, գոտկատեղից ներքև հումորից բացի ուրիշ բան չկա ու կպցրել են 12+, ստանում ա աջակցությո՞ւն։

Հարգելի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, դուք գոնե տեսե՞լ եք էս ֆիլմը։ Տեղյա՞կ եք, որ դահլիճի կեսը ամոթից լքում ա սեանսը։ Հարց տվե՞լ եք՝ ի՞նչ են էս ֆիլմից սովորելու 12, 13, 14, 15, 16 տարեկան երեխաները։

Ավելի վաղ էլ Ռուսլան Մարտիրոսյանը գրել էր․ 

Էսօր չգիտեմ ոնց հայտնվել էի հայկական «Մի գդալ սեր» ֆիլմի դիտմանը (12+, կստատի)։

Մի կողմ թողնենք անտաղանդ սցենարը ու զռացող գովազդը, որը մատուցվում ա նեյթիվ սոուսի տակ։ Մարդ էդքան գումար ունենա, որ կարողանա ֆիլմ նկարահանել, ու սե՞նց։

Մի հատ գիտաֆանտաստիկ ֆիլմ նկարեք, տնաշեններ, էս խայտառակության տեղը։ Հետո էլ զարմանում եք, որ տարածաշրջանում վերջին տեղն եք կրթության աստիճանով։

Հենա, ֆիլմի պատրաստի միտքն էլ ունեմ։ Ինձ էս ֆիլմի 1/4 գումարը տվեք՝ 10 անգամ ավելի լավ ֆիլմ նկարեմ։

 

Շոու-բիզնես далее