ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի կայքը հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված լուսանկար, որում պատկերված է Երկրի վրա արևածագը։РИА Новости-ի փոխանցմամբ՝ լուսանկարի հեղինակը տիեզերագնաց Սքոթ Քելին է, ով սեպտեմբերի 15-ին կնշի Միջազգային տիեզերակայանում մարտի 27-ին ժամանելուց ի վեր իր 171-րդ օրը։