|
«Եկել, կանգնել եք այստեղ, որ ձեր թիկունքում ական հանե՞ն, ո՞ւմ եք ծառայում»,- դիմելով իրենց մուտքը դեպի Կիրանց արգելափակած ոստիկաններին՝ ասաց հոգևորականը։ Այս պահին Կիրանց տանող ճանապարհը հոգևորականների ու ԱԺ պատգամավորների համար փակ է։ Քիչ առաջ Արշակ Զաքարյանին` իր մեքենայով, տեղափոխեցին ոստիկանության բաժին, նա Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորին Աճարկուտ գյուղով տեղափոխում էր Կիրանց: Բագրատ Սրբազանն ու պատգամավոր Արթուր Սարգսյանը ոտքով ճանապարհ են ընկել Կիրանց։ |
|
*** ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին: |
***
|
Ոստիկանները փակել են մուտքը դեպի Կիրանց և հայտարարում են, որ Կիրանց կարող են մտնել միայն բնակիչները: Բագրատ Սրբազանին և պատգամավորներին ևս թույլ չեն տալիս առաջ գնալ։ Տավուշի թեմի առաջնորդը ոստիկաններին ասաց, որ նրանք ոչ մի հիմք չունեն հոգևորականի ճանապարհը փակելու։ «Ձեր արածը հանցագործություն է, առավոտյան տղաներին տանելուց սև բերետավորներն ասել են՝ «կերա՞ք», «մեր դեմ էիք կանգնո՞ւմ», պատասխան եք տալու բոլորդ։ Ապրեք, լավ ծառայություն իրականացրեցիք»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց Բագրատ Սրբազանը։ Դիտեք նաև՝ *** |
|||
|
Կիրանցում ապրող Գոհար Վարդանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ոստիկանները առավոտյան ժամը 05:30 բերման են ենթարկել Կիրանց գյուղի մոտ 3 տասնյակ բնակչի, այդ թվում նաև անչափահասների:
*** ***
***
*** |


