▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորից պահանջում ենք, բայց թույլ երաժշտություն, թույլ գիրք ենք գրում ու պնդաճակատի նման առաջ տանում

«Մշակույթի նախարարությունում  պետք է արվեստը ճանաչողներն աշխատեն: Նրանք մարդիկ են, ովքեր ճիշտ խորհուրդներ կարող են տալ, այլապես՝ ավելի շատ ճարպիկ մարդիկ են օգտվում, քան նվիրյալները»,-լրարողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  արձակագիր, դրամատուրգ  Գուրգեն Խանջյանը:

Դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի կարծիքով էլ՝ մշակութային գործունեությունը պետք է վերահսկվի.

«Մեր վարպետը՝ Սոս Սարգսյանը, տարիներ շարունակ ասում էր, որ այն, ինչ կատարվում է մեր մշակույթում՝ բարբարոսություն է: Սակայն ապարդյուն էր: Հիմա կրկին կա ընդվզում, մեծ ակնկալիքներ ունենք, անաչառ վերահսկողություն ենք ցանկանում բոլոր ոլորտներում, որովհետև համատարած ռաբիսությունը պատել է մեր ժողովրդին ու այն միայն երգարվեստում չէ»,-նկատեց դերասանուհին:

Նրա այս տեսակետի հետ չհամաձայնեց դրամատուրգը,  ում համար անհասկանալի էր, թե ի՞նչ ասել է վերահսկել.

«Հա, բայց այստեղ ավելի շատ թատրոնն է կարևոր.տեսնում ես՝ հրաշալի դերասան է, բայց ռաբիս դեր է կատարում: Ի՞նչ է նշանակում վերահսկել թատրոնը:  Հո պետությունը չի՞ ասում արի՛, ռաբիս բեմադրի: Ուղղակի մարդկանց ճաշակը պետք է դպրոցից սկսած բարձրացվի, այլապես բոլորից պահանջում ենք, բայց թույլ երաժշտություն, թույլ գիրք ենք գրում ու պնդաճակատի նման առաջ տանում»: 

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ իր հերթին Մշակույթի նախարարությանը ճիշտ կողմնորոշվելու կոչ արեց.

«Իսկական արվեստագետը երբեք չի գնա նախարարության դուռը, դրա համար պետք է նախարարությունը գնա նրա դուռը»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Հասարակություն далее