
Դիմակավորված անձինք կրկին ներխուժել են Սամվել Առաքելյանի բնակարան․ ընտանիքը նախկինում էլ էր սպառնալիքներ ստացել
2021 թվականի նոյեմբերի 15-ի երեկոյան՝ մոտավորապես 22:30-ին,դիմակավորված անձինք կրկին ներխուժել են քաղաքական իշխանության հասցեին քննադատական դիրքորոշմամբ հանդես եկող Սամվել Առաքելյանի բնակարան։
Տան անդամների պատմելով՝ ներխուժողները զենք են պահել ընտանիքի անդամների ուղղությամբ,անմարդկային բռնության ենթարկել Սամվել Առաքելյանին և պահանջել նրանից զերծ մնալ և նաև զերծ պահել որդիներին հակաիշխանական ցույցերին մասնակցելուց և իրենց տրամադրել հետագա պլաններին վերաբերվող տեղեկություններ:
Սա, ընտանիքի ներկայացմամբ, նախորդող սպառնալիքների երկար շղթայի ամենածանր դրվագն էր։
Ընտանիքի ներկայացմամբ՝ նրանցից մի քանիսը կրել են «Ալֆա» ստորաբաժանման հագուստ։ Տանը այդ պահին եղել են ընտանիքի բոլոր անդամները։
Ներխուժողները զենք են պահել Գարուշ Առաքելյանի և հոր ուղղությամբ ու պահանջել Սամվել Առաքելյանից նաև ինչ-որ փաստաթղթային տեղեկություններ,որը անգամ զարմանք է առաջացրել հոր՝ Սամվելի մոտ։
Անգամ սպառնացել են` եթե այդ գոյություն չունեցող փաստաթղթերը չտա,որդուն՝ Գարուշին կվնասեն։
Ընտանիքի անդամների նկատմամբ,նրանց պնդմամբ կիրառվել է նաև ֆիզիկական ուժ։
Բռնությունից բացի բնակարանում իրականացրել են նաև անօրինական խուզարկություն,փնտրելով իրենց հետաքրքրող նյութեր կամ ապացույցներ,քրեական շինծու գործ հարուցելու համար։
Որևէ բան չգտնելուց հետո, ըստ Գարուշ Առաքելյանի ներկայացրած տվյալների, դիմակավորված անձինք հեռանալուց առաջ ընտանիքին 24 ժամ են տվել իրենց անօրինական պահանջները կատարելու համար։
Նրանց հեռանալուց հետո Սամվել Առաքելյանը 2019 թվականի նման,որոշում է կայացրել ավագ որդուն հնարավորինս արագ հեռացնել Հայաստանից։
Հիշեցնենք, որ այդ իրար հաջորդող սպառնալիքները սկսվել էին ավելի վաղ,մոտ երկու տարի առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերին,երբ Գարուշ Առաքելյանին մի քանի անգամ տեսել էին Նարեկ Սամսոնյանի հետ Թումանյան փողոցի «Jazzve» սրճարանում հանդիպելիս։
Գարուշի պատմության համաձայն՝ հանդիպումների ընթացքում նա միշտ նկատել է Նարեկ Սամսոնյանի և իրենց շարժը հետևող երկու քաղաքացիական հագուստով տղամարդու, որոնք մշտապես հետևում և նաև թաքուն նկարում էին իրենց։ Հանդիպումների մասին Գարուշը տեղյակ է պահել հորը,հայրն էլ կանխազգալով իրեն քաջ ծանոթ հետագա զարգացումները,թէ ինչի է ընդունակ Նիկոլը, որոշում է Գարուշին ժամանակավորապես հեռացնել Հայաստանից։
2019 թվականի սեպտեմբերի 26-ին նա մեկնում է Ֆրանսիա և այնտեղ քաղաքական ապաստան խնդրում։
Մեկ տարի 9 ամիս անց, 2021 թվականի հունիսի 7-ին,արտահերթ ընտրություններից օրեր առաջ,բոլորի նման վստահ լինելով որ Նիկոլը 100% չի վերընտրվելու,Գարուշը վերադառնում է Հայաստան և հոր՝ Սամվելի հետ մասնակցում արմատական ընդիմադիր «Հայաստան» դաշինքի նախընտրական աշխատանքներին ու քարոզարշավին։
Ընտանիքի ներկայացմամբ՝ բոլորի համար Նիկոլի անակընկալ հաղթանակից հետո,հետընտրական հանրահավաքներին մասնակցելու և քաղաքական ակտիվության պատճառով ճնշումները էլ ավելի ուժգին շարունակվել են։
2021 թվականի օգոստոսի 23-ին Սամվել և Գարուշ Առաքելյանները հերթական անգամ կանչվել են Հատուկ քննչական ծառայություն։
Գարուշ Առաքելյանի ներկայացմամբ հարցաքննությունը վերածվել էր լարված վիճաբանության, որի ընթացքում ֆիզիկական ուժ էր կիրառվել Իր և Հոր նկատմամբ։
Ըստ նրա՝ իրենք մոտ վեց ժամ պահվել էին այնտեղ, այնուհետև ազատ արձակվել։ Դրանից հետո, ընտանիքի պնդմամբ, քաղաքական հետապնդումները միշտ շարունակվել են, իսկ նոյեմբերի 15-ի գիշերը տեղի ունեցած ներխուժումը դարձել է վերջակետը ։
Հեղինակ՝ Արմինե Մելքոնյան
Լուսանկարում՝ Սամվել Առաքելյանն է


