▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Այս ամեն ինչը տեղավորվում է բռնապետական համակարգ կերտելու, խորացնելու գործելաոճի մեջ․․․ Ի վերջո, օրենք է ընդունվել գույքի բռնագանձման հետ կապված, էդ գործերով կա դատական պրոցես, դատարանը պետք է որոշի դրանց ճակատագիրը։ Ի՞նչ է նշանակում՝ երկրի առաջին դեմքը կանգնում, ասում է՝ ով ոնց պետք ա ապրի»,- դատարանի մոտ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները պետք է թոշակի հույսով ապրեն։

***

««Սլիվ» անողը եղել ա ինքը՝ դեռևս նախընտրական փուլում, երբ ասել է՝ սա պետք ա նստի, նա պետք ա նստի, սրանից պետք ա վերցնեմ, խլեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «գտնելու ենք Քոչարյանին «ուտեչկա» տվողներին»։ «Ինքն ա էդ սլիվ անողը, չգիտեմ, ո՞ւր ա ընկել էս կողմ, էն կողմ։ Մենք չգիտեինք, թե որ օրն են գալու, բայց հասկանում էինք, որ ինչ-որ մի պահի գալու են՝ Նիկոլ Փաշինյանն էր ասել դրա մասին նախընտրականից սկսած, և հետո հորս հետ կապված՝ ապօրինի գործ հարուցեցին, չթողեցին սահմանը հատել, ԱԺ-ում իմ և Փաշինյանի միջադեպը․․․ Էնքան շատ են ազդակները, կարիք չկա ընկնել «խլուրդնել» ման գալ, «խլուդը» ինքն ա, եթե ման ա գալիս՝ գտել ա»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее