Դուք ինձ հիշեցնում եք կոկորդիլոսի մասին անեկդոտը. բանավեճ՝ Փաշինյանի և Նարեկ Կարապետյանի միջև
|
«Այս ոճիրը կատարած ահաբեկչին կարո՞ղ է մի օր հանձնեք Ադրբեջանին» ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրաառնալով Շաքիում տեղի ունեցած դեպքին։ «Մենք չենք ուզում այլ բան, քան ահաբեկչություն գործած մարդուն դատել ՀՀ օրենքներով և որ նա իր կալանքն անցկացնի ՀՀ ԱԱԾ մեկուսարանում»,- արձագանքեց Կարապետյանը։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Դուք ինձ հիշեցնում եք կոկորդիլոսի մասին անեկդոտը․․․ Ձեզ թվում է՝ դուք էդտեղ նստած ՀՀ-ում ինչ-որ ռազմական դրություններ եք հայտարարում, և ձեր հայտարարութուններից է պայմանավորված ՀՀ-ում օրենքը գործում է, թե չէ․․․ Դատ է տեղի ունենալու, եթե կդատապարտվի ազատազրկման, ապա պատիժը կիրականացվի ՀՀ-ում, ՀՀ-ի օրենսդրությամբ սահմանված կարգերով»։ |


