▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ գրեցի՝ Մարությանը Երևանի լավագույն քաղաքապետն է, շատերը կարծեցին՝ կատակում եմ. Խաժակյան

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ, երբ գրեցի, որ Հայկ Մարությանը Երևանի լավագույն քաղաքապետն է, շատերը կարծեցին, թե կատակում եմ: Ահա՛ տեսեք, Սիսակյան 3-ը արդեն իրականություն է: Այն կառուցվել է համայնքային միջոցներով: Չարախոսներն ասում են, թե միջոցները հատկացվել և շինարարությունը սկսվել է տարիներ առաջ: Իմ պատաախանը նրանց այն է, որ Մարությանը կարող էր թաղել այդ նախագիծը այնպես, ինչպես դա արեց տրանսպորտային համակարգի դեպքում: Բայց նա դա չարեց: Սիսակյան 3-ը կառուցված է:

Ամեմ դեպքում այն ինչ լավ է մեր բնակիչների համար միայն ուրախություն կարող է պատճառել: Հաղթանակը հազար տեր ունի: Թող հաղթանակները շատ լինեն և ով ուզում է թող դրան տեր կանգնի»:

Կարդացեք նաև՝ Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանան, ծրագիրը շարունակական է. Հայկ Մարության

Հասարակություն далее