▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան

«Բաց սիրտդ» հաղորդաշարի եթերում արձագանքելով Հրաչ Մուրադյանի՝ ձեր զույգը հանրային մեծ փորձություն է անցել դիտարկմանը, դերասան Լևոն Մկրտչյանն ասել է. «Հանրային շատ մեծ ալիք էր, որ անընդհատ քո մասին ես կարդում, տակը վատ բաներ են գրում ու դա չէր վերջանում: Էվելինան 25 տարեկան աղջիկ էր, եթե հոգով, բնավորությամբ մի քիչ թույլ լիներ, կարող էր իրեն մի վնաս տալ... Ընկերներս ասացին՝ անցիր առաջ, Լևոն ջան, քո շրջապատը, ընկերները քեզ ճանաչում են, էն մարդիկ, ովքեր ունեն մտածելու ունակություն, քեզ ճանաչում են, ու բոլորս հասկանում և ընդունում ենք քո սիրելիին»:

Հիշեցնենք՝ դերասանի անձնական կյանքը բուռն քննարկվեց, երբ համացանցում հայտնվեցին նրա և սիրելիի՝ հաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանի համատեղ լուսանկարները, իսկ 2025թ. ապրիլին տեղի ունեցավ նրանց ամուսնությունը: «Իրականում մեր սերն ամրապնդվեց, մենք չթուլացանք: Ես և Էվելինան ապացուցեցինք, որ ուզում է՝ ամբողջ աշխարհը մեր դիմաց դուրս գալ, դա մեր որոշումն է: Մենք Աստծո տանը խոստում ենք տվել»,- ասել է Մկրտչյանը:

Շոու-բիզնես далее