▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համատիրությունների մասին քաղաքապետարանի «հեքիաթները»․Արթուր Չախոյան

Համատիրությունների մասին քաղաքապետարանի «հեքիաթները»․Արթուր Չախոյան

«Համատիրությունների մասին քաղաքապետարանի «հեքիաթները»»,- այսպես է վերնագրել ֆեյսբուքյան եթերը բլոգեր Արթուր Չախոյանը: «Շատերիս համար անհասկանալի է՝ երբ ու ոնց է փոխվում համատիրության նախագահը, այն դեպքում, երբ ժողովուրդը չի մասնակցում ընտրությանը ու չի էլ իմանում՝ երբ է գործընթացը տեղի ունեցել: Համատիրությունների 99 տոկոսն աշխատում է շատ վատ... 3 ամիս առաջ սկսեցի ուսումնասիրել խնդիրը՝ ինչպես է համատիրության նախագահը փոխվում: Սկսեցի ուսումնասիրել օրենքն ու հասկացա մի պարզ բան՝ համատիրությունների պարտականությունների պատշաճ չկատարման համար, օրենքով լիազորություն է վերապահված համայնքի ղեկավարին, որպեսզի նա ազդեցություն ունենա համատիրության աշխատաքի վրա: Բացի այդ, լիազորություններ են վերապահված համայնքի ղեկավարին, որպեսզի նա ուսումնասիրի համատիրության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որով համատիրության նախագահ է փոխվում: Իսկ Երևանի դեպքում համայնքի ղեկավարը հանդիսանում է Ավինյանը: Այսինքն՝ շատերս համատիրությունների վատ աշխատանքի ու համատիրության նախագահի անհասկանալի փոփոխման վերաբերյալ քաղաքապետարանի պաշտոնյաներին հարցեր ենք ուղղվում, ու մեզ ասում են՝ համատիրությունն անկախ մարմին են, այնինչ այդպես չէ»,- իր խոսքում ասել է Չախոյանը:

Քաղաքական далее