▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դռան փեղկ ձեռք բերելու համար

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դռան փեղկ ձեռք բերելու համար։

«Հունիսի 7֊ի իշխանազավթման նախօրեին ՔՊ֊ականները, ի դեմս Արայիկ Հարությունյանի, Ժաննա Անդրեասյանի ու Նիկոլ Փաշինյանի, ի լուր աշխարհի ազդարարեցին, որ կես միլիոն դոլարով Լոնդոնից գնել են «հայկական եկեղեցու դռան փեղկ»։ Շատ կարճ ժամանակում հնարավոր եղավ պարզել, որ գործ ունենք պետական պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կոռուպցիոն սխեմայով վիճելի ու վավերականությունից զուրկ քանդակազարդ փայտե կտոր ձեռք բերելու գործարքի հետ»,- գրում է Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրենը։

Հաղորդումը ներկայացվել է 10 օր առաջ ոչ միայն քրեական գործ հարուցելու, նախաքննություն սկսելու, այլև վերոնշյալ 3 անձանց գույքի վրա կալանք սահմանելու պահանջով։ Դեմոյանի խոսքով՝ հիմա էլ պատասխանատու անձինք պատրաստվում են պետական միջոցների հաշվին գնել անհայտ ծագում ունեցող դռան փեղկի մյուս մասը։
Քաղաքական далее