▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում․ դրանով վախեցնելն անիմաստ է․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Շնորհակալ եմ բոլորին՝ ծանոթներին ու անծանոթներին: Երբեմն մտածում եմ, որ մարդիկ ամեն ինչի հանդեպ անտարբեր են դարձել, հետո տեսնում եմ արձագանքն ու վերաբերմունքը և հասկանում, որ այդպես չէ:

Չեմ ուզում ձեզ ցավակցել ոչ իմ զգացածով, ոչ երեխաներիս զգացածով: Հոգնել եմ ուղղակի. Թերևս՝ այսքանը: Շնորհակալ եմ, որ այսքան շատ սրտացավ մարդ կա:

Երկրի վարչապետը սպառնում է՝ ասելով, որ ունեցվածքից կզրկի ինձ, մեզ, երեխաներիս:

Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում: Ի՞նչ դրանով վախեցնելն անիմաստ է: Աշխատում եմ 7,8 տարեկանից: Ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ:

Իմ փոխարեն ոչ գրում ես, ոչ ստեղծագործում: Միայն քանդում ես ու փչացնում:

Իմ գենը հայկական է: Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ:

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее