▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա ավելացրել է՝ ցուցումը լինում է ուղիղ ԱԺ ամբիոնից։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

Դիտեք նաև՝

Դե ֆակտո Ազգային ժողովում կառավարության դե ֆակտո ղեկավարին «պիղծ» անվանելու հաջորդ իսկ լուսաբացին Լևոն Քոչարյանի տանը «պատժողական» խուզարկության կատարումը բերում է մի քանի հետևության, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա թվարկել է հետևությունները․

«1) այս փաստն ինքնին բավարար է՝ փաստելու, որ «իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից։

2) խուզարկությունը թույլատրելու որոշում կայացրած դատավորը (չգիտեմ էլ ով է) առերևույթ կատարել է հանցանք։

3) Լևոն Քոչարյանի հնչեցրած բնութագիրը ճիշտ էր. ժողովրդավարության պղծումը հո պոզով-պոչով չի՞ լինում»։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее