▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իվետան կարծես արտասանելիս լիներ...Թաթան պիտի անպայման քծնանքով «հատուցեր» ստացած 20 միլիոնը...

Մանուկ Սուքիասյանը գրում է.

Համերգի մասին

Հոբելյանը փչացրեցին քարոզչական էժանագին խցկումներով. դմփ-դմփ-հու արեցին, անկապ տեղն NVIDIA-ն գովազդեցին, հաղորդավարները «խաղաղության դարաշրջանի» ու «կրթությունը նորաձեւ է»-ի վատ քողարկված խրատական տեքստեր ասացին։

Ցուցադրեցին կադրեր Լեւոն Արոնյանի ու Հենրիկ Մխիթարյանի մասին այն դեպքում, երբ թե՛ Լեւոնը, թե՛ Հենրիկն էս իշխանության օրոք դադարեցին Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը։

Հանդիսատեսը գրեթե ծափ չի տալիս. մթնոլորտը շինծու է, իրականության հետ կոնֆլիկտի մեջ։

Օպերային երգիչներն ուղղակի «կորան» Արման Հովհաննիսյանի «ջեյրան բալա»-ի արանքներում։

Իվետան կարծես արտասանելիս լիներ։

Թաթան պիտի անպայման քծնանքով «հատուցեր» ստացած 20 միլիոնը։

Հ.Գ. Օրեր առաջ երեկոյան անցնում էի Հրապարակով, լսեցի Կապելլայի փորձը՝ «Սարդարապատ» երգի կատարումով, ինչը զարմանք հարուցեց՝ նկատի առնելով ՔՊԿ Կենտկոմի թրքասիրությունը։ Այսօր Աննա Ավետիսյանից իմացա, որ վերջին պահին «Սարդարապատ» երգը հանել են ծրագրից։

Հիշո՞ւմ եք 2020-ի սեպտեմբերի 21-ին նույն Սարդարապատի համալիրում 71 սպայի պարգեւատրումն էդ ժամանակ Բերիայի ցիլոն դեռեւս չդնող Փաշինյանի կողմից։

#ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐ

Շոու-բիզնես далее