▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ բլոգեր Միլենա Պետրոսյանի ամուսնու՝ Թաթուլի ինքնшuպшնnւթյшն դեպքից

Ինսթագրամում վերջին օրերի ակտիվորեն քննարկում են Կեմերովայում բնակվող բլոգեր Միլենա Պետրոսյանի ամուսնու՝ հայազգի Թաթուլի ինքնшuպшնnւթյшն դեպքը։ Թաթուլի ռուս կինը, որ կրում է ամուսնու ազգանունը, հաճախ ինսթագրամի իր էջում հրապարակում էր տեսանյութեր՝ ցույց տալով, թե ինչքան երջանիկ, սիրառատ զույգ են։ Ամուսինը հաճախ իրեն հսկա ծաղկեփնջեր ու թանկարժեք նվերներ էր նվիրում։

Զույգին հետևողների համար սառը ցնցուղ էր հատկապես Թաթուլ Պետրոսյանի քրոջ՝ Նարինեի հայտարարությունը եղբոր մահվան պատճառների մասին։

«Հարգելի հետևորդներ, բավ է՝ ինձ ամեն վայրկյան գրեք, թե ի՞նչ է պատահել։ Պատահել է հետևյալը, ձեր հայտնի բոլգերը Կեմերովոյից՝ Միլենա Պետրոսյանն ուղղակի անբարոյական է։ Իմ եղբայրը չի կարողացել դա հանդուրժել, նա չէր կարող ապրել այդ ամենի հետ, քանի որ նրա կինը, նրա երախաների մայրը նրան դավաճանել է իր լավագույն ընկերոջ՝ Արթուրի հետ, որի հետ ընկերություն է արել դեռ մանկապարտեզից սկսած։ Նրանք իմ եղբորն այնպիսի վիճակի են հասցրել, որ ասել է, ես չեմ կարող ապրել այս ամենի հետ։ Ես նրան մեծացրել եմ որպես երեխա, չգիտեմ՝ ինչ եմ անելու։ Ես նրան ասացի՝ բաժանվի, պետք է ապրես քո երեխաների համար, նրանց հետ զբոսնես, ժամանակ անցկացնես։ Դա մեր վերջին զանգն էր, երբ հրաժեշտ կտամ եղբորս, տեսանյութ կնկարեմ ու կպատմեմ, թե ամեն բան ինչպես է եղել։ Ես գիտեմ, թե ինչ է եղել նրանց տանը։ Նա և այդ ուռոդը պետք է պատասխան տան իմ եղբոր մահվան համար։ Ես կպատմեմ ողջ ճշմարտությունը»,-հայտարարել է քույրը՝ նշելով, որ Հայաստանից թռնում է Կեմերովո։

«Ոչ մեկ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել մեր ընտանիքում փակ դռների ետևում։ Ցավոք, դուք լսել եք միայն մի կողմին ու շտապել եք դատողություններ անել։ Թույլ տվեք, ապրել այս ցավը, ինձ ժամանակ է պետք։ Ես մայր եմ ու միայնակ եմ մնացել իմ երկու երեխաների հետ, ես նրանց պետք եմ։ Հիմա ինձ պետք է ուժեղ լինել»,-իր հերթին գրել է կինը։

Աղբյուրը՝ «Հրապարակ օրաթերթ»

 

Շոու-բիզնես далее